Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն օդերևութաբան է դարձել

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն օդերևութաբան է դարձել
01.09.2023 | 10:11

ՈՒրեմն, ԵՊՀ-ում անցկացվել է հերթական կոնֆերանսը: Այս անգամ այն «հիդրոօդերևութաբանական խնդիրներին էր նվիրված»: Թե ովքեր են կոնֆերանսի կազմակերպիչներն անհայտ է: Համենայն դեպս, այդ մասին ԵՊՀ այսրոպեական Հ.Հ.-ն բազմաբովանդակ լռում է:

Գիտե՞ք, թե ինչ է նշանակում «սորոս»: Առաջին հերթին դա «ատկատ է» և ֆիկցիա:

Գիտե՞ք, որ Սորոսի դրամաշնորհները հիմնականում իրենցից ենթադրում են ֆիկտիվ կոնֆերանսների կազմակերպում:

Գիտե՞ք, որ ֆիկտիվ կոնֆերանսների կազմակերպումն իրենից ենթադրում է գումարի «ատկատ»:

Այլ կերպ՝ շարքային սորոսականը ծերունի Սորոսին դրամաշնորհային «ծրագիր է» ներկայացնում, որում պարտավորվում է «կոնֆերանս» կազմակերպել: «Ծրագրի» շրջանակներում Սորոսը սորոսականին գումար է տալիս, վերջինս էլ գումարի մի մասով (առանց գումարի) «կոնֆերանս է» կազմակերպում:

Սորոսը գոհ է, սորոսականը՝ կուշտ, անունը՝ «կոնֆերանս»:

Պարզ է, որ այդօրինակ «կոնֆերանսներից» որևէ հետևանք կամ արդյունք չի լինում:

ԵՊՀ-ն «կոնֆերանսների» կազմակերպման առաջատարն է:

Այսօր «հիդրոօդերևութաբանության», երեկ՝ «դիակիզման», վաղը՝ «սրբապղծության» կոնֆերանս: Այսպիսին է սորոսականությունը:

Միգուցե Սորոս Ջորջն այս ամենի հետ կապ չունի: Սա այն դեպքն է, երբ աշակերտները գերազանցել են ուսուցչին:

Տեսնենք, թե ԵՊՀ-ում երբ, ինչ թեմայով և ինչքանով է կազմակերպվելու հաջորդ «անկազմակերպիչ» «կոնֆերանսը» և ցավակցենք ծերունի Սորոս Ջորջին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3282

Մեկնաբանություններ